24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ժնևյան կոնվենցիայի դրույթների համաձայն շտապօգնության ավտոմեքենան խոցելի օբյեկտ չէ. Դավիթ Բաբայան

Արցախում հակառակորդի տանկի կողմից ապրիլի 6-ին շտապօգնության ավտոմեքենա է գնդակոծվել, որը ԼՂՀ ՊԲ վիրավոր զինծառայողներին օգնության է շտապելիս եղել:

Այս լուրը հաստատելլ է նաեւ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը եւ նշել. «Սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ ի դեմս Ադրբեջանի, մենք գործ ունենք ահաբեկչական պետության հետ: Շտապօգնության ավտոմեքենան Ժնևյան կոնվենցիայի դրութների համաձայն չի կարող լինել խոցելի օբյեկտ: Անհնար է դա, չի կարող այդպես լինել, դա հակասում է միջազգային մարդասիրական բոլոր նորմերին: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի հարգում որևէ իրավական մարդասիրական նորմ»:

Նրա փոխանցմամբ, անձնակազմը բարբախտաբար չի տուժել, խոցման պահին անձնակազմի անդամները հեռու են գտնվել. «Այդ խոցումը կատարվել է դիտարվորյալ, ըստ երևույթին, ավտոմեքենան թիրախավորել են անօդաչու սարքից ստացված տեղեկության հիման վրա»:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ