25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը” բանաձեւը քննարկվել է ՄԱԿ-ում

Մարտի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ում Հայաստանի եւ Էստոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Հայ օգնության միության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ հրավիրվել էր քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի “Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը” 1325 բանաձեւի իրականացման հարցի շուրջ:

ՄԱԿ-ի կենտրոնատեղիում անցկացված քննարկումները նախագահեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, իսկ որպես բանախոսներ հանդես եկան Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղացման մարմնի  խաղաղության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը, տվյալ բնագավառում պատկառելի միջազգային փորձառություն ունեցող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի եւ Կին խաղաղարարների համաշխարհային ցանց կազմակերպության ներկայացուցիչները:

Lեփ-լեցուն դահլիճում (ավելի քան 140 մասնակից) տեղի ունեցած քննարկումների ընթացքում մասնակիցները, որոնց թվում էին նաեւ անդամ պետությունների, ՄԱԿ-ի մարմինների պաշտոնյաներ ու փորձագետներ, անդրադարձան Անվտանգության խորհրդի 1325 բանաձեւի կատարման ընթացքին եւ, մասնավորապես, ապագա այն մարտահրավերներին ու խոչընդոտներին, որոնց հետ շարունակվում են առնչվել ինչպես կառավարությունները, այնպես էլ կանանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

Բանախոսները կոչ արեցին անդամ պետություններին հստակ քայլեր ձեռնարկել կանանց խնդիրներին լուծումներ գտնելու, “1325 հայեցակարգը” իրագործելու, ինչպես նաեւ այդ առթիվ գործողությունների ազգային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Դրական գնահատելով քննարկումը եւ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` մասնակիցները քննարկման ավարտին հարցեր ուղղեցին բանախոսներին եւ հանդես եկան հետաքրքիր ու կառուցողական մեկնաբանություններով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ