25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ հանդիսություն է տեղի ունեցել Բեյրութում

Մարտի 4-ին Բուրջ Համուդի “Հովհաննես Պողոսյան” թատերասրահում ՀՅԴ Լիբանանի մարմնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ հանդիսությունը:

Լիբանանի եւ Հայաստանի օրհներգերը լսելուց հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակը:

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անունից ելույթով հանդես եկավ Հակոբ Հավաթյանը: Նա անդրադարձավ Արցախյան շարժման սկզբնավորմանը եւ ընթացքին, այդ պայքարում հայ ժողովրդի մասնակցությանը: Բանախոսը կարեւորեց Արցախի անվտանգության հարցում հայության միասնականության անհրաժեշտությունը, որի նպատակը պետք է լինի  հայության ջանքերի նվիրումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը, ինչպես նաեւ Արցախի զարգացմանը եւ պետականության ամրապնդմանը:

Այնուհետեւ ելությով հանդես եկավ գլխավոր բանախոս,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:  Ելույթի սկզբում նա  ներկայացրեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի ուղերձը լիբանանահայությանը՝ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության առթիվ: Փոխվարչապետն իր ելույթում ներկայացրեց մանրամասներ արցախյան ազատագրական պայքարի, ներկա մարտահրավերների, ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի մասին:  Նա նշեց, որ ռազմադաշտում տարած հաղթանակներին պետք է հետեւեն հաղթանակներ Արցախի տնտեսության զարգացման ոլորտում: ԼՂՀ փոխվարչապետը համոզմունք հայտնեց, որ  զարգացող եւ բարգավաճող Արցախին կարելի է հասնել  միասնական ջանքերով, անձնուրաց աշխատանքով եւ  Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությամբ:

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց “Մենք ենք Արցախը” տեսաերիզը, ելույթ ունեցան Համազգայինի “Այգ” երչախումբն ու ժողովրդական գործիքների նվագախումբը՝ Զաքար Քեշիշյանի ղեկավարությամբ:  Հնչեցին նաեւ հարենասիրական երգեր արցախցի ազատամարտիկ-երգիչ Մկրտիչ Մկրտիչյանի, Լուսինե Դեմիրճյանի եւ Ալիս Իփրաճյանի կատարմամբ:

Արցախյան շարժման 25-ամյակին նվիրված տոնակատարությունն ավարտվեց Արցախի օրհներգով:

Միջոցառմանը ներկա էին Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Հայ կաթողիկե պատրիարքարանի հոգեւոր հայրերը, Լիբանանի հայազգի նախարարները, Լիբանանի խորհրդարանի ներկա եւ նախկին անդամներ, Բուրջ Համուտի քաղաքապետը, Լիբանանում ՀՀ դեսպանը, Մերձավոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչը, ինչպես նաեւ կուսակցական կառույցների եւ լիբանանահայ հայրենակցական միությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ