16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Գլխատված որդու հուղարկավորությունից հետո հայրը կմեկնի սահման

Եզդիները ադրբեջանցիների կողմից շարքային Քյարամ Սլոյանի գլխատումը որակում են անմարդկային քայլ, որը բնորոշ է միայն ահաբեկիչներին: Այսօր տեղի կունենա զինվորի հուղարկավորությունը: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

«Նահատակները չեն մեռնում և պետք չէ նահատակների հետևից լաց լինել, որովհետև թե՛ այստեղ, թե՛ Իրաքում մեր նահատակները ընկնում են սուրբ գործի համար, և մենք բոլորս էլ պարտավոր ենք կիսատ թողած գործը շարունակել»: 20-ամյա Քյարամ Սլոյանն Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից էր: Գյուղապետը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Քյարամը տան մեծ տղան էր.

«4 երեխա են, միայն ինքն էր ծառայում, մյուսները փոքր են»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ Քյարամի հայրը ազատամարտիկ է: Այսօր տղայի հուղարկավորությունից հետո հայրը մեկնելու է սահման:

Հավերժ փառք մեր հերոսներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ