23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Անհապաղ բանակցություններ. Առավոտ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ներկայացուցիչները խստիվ դատապարտեցին շփման գծի երկայնքով աննախադեպ բռնությունները. «Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին։ Սենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների ձեռնամուխ լինելու անհրաժեշտությունը։

Մինսկի խմբի անդամ պետությունները վերահաստատում են, որ պաշտպանում են ռուս, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահների միջնորդական ջանքերը եւ ողջունում են կողմերի հետ հնարավորինս շուտ ուղղակի խորհրդակցություններ սկսելու նրանց պլանները»։ Մինչդեռ երեկ կեսօրից երկկողմանի հրադադարի մասին հայտարարությունների ֆոնին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը շարունակում է կրակոցները մասնավորապես Սատաղիսի ուղղությամբ։ Նախատեսվում է, որ ԵԱՀԿ ՍԽ համանախագահները ապրիլի 9-ին կժամանեն Երեւան ՝ ՀՀ իշխանությունների հետ բանակցելու։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ