16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա». Առավոտ

Եթե որեւէ հայ կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի։ Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի։ Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի, նա, վիրավոր լինելով, ուղարկում է իր ընկերներին ապահով տեղ, հետո սպասում է, որ հակառակորդի զինվորները մոտենան եւ նռնակով պայթեցնում է թե իրեն եւ թե՛ հակառակորդներին։

Հայ ազատամարտիկը կարող է խաղաղ վիճակում ժամերով բողոքել իր սոցիալական վիճակից եւ իրեն շրջապատող անարդարություններից, խոստանալ՝ «հիմա սպանես էլ, կռվի չեմ գնա», բայց ապրիլի 2-ին առավոտվանից հերթ կանգնի՝ ռազմաճակատ գնալու համար։ Այդպիսին է մեր ժողովրդի բնավորությունը, որին ոչ մի տանկ, ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա։

Քաղաքակրթական տարբերություններն ակնհայտ են։ Եվ դրանք, ի վերջո, բախման ժամանակ մեզ առավելություն են տալիս, որովհետեւ ատելությունը, այլատյացությունը, գազանությունների արդարացումը թուլացնում են մարդուն։ Իլհամ Ալիեւը, կարծում եմ, վաղ թե ուշ կանգնելու է հենց իր ժողովրդի դատարանի առաջ ոչ միայն անիմաստ գոհեր, այլեւ մոտ 15 տարի իր հասարակության մեջ ատելության կործանարար թույնը ներարկելու համար։

Իսկ ինչու չենք կարողանում մեր ժողովրդի այդ հսկա էներգիան օգտագործել նաեւ ներքին կյանքում.։ Խնդիրներից մեկը, հավանաբար, այն է, որ ոտնձգություններ կատարող հակառակորդի դեմ կռվելը մենք համարում ենք մեզ բոլորիս միավորող համաժողովրդական գործ։ Ուժեղ պետություն կառուցելը այդպիսի գործ չենք համարում՝ այս հարցում մենք ապավինում ենք ինչ-որ հրաշքի՝ իբր երկնքից իջնելու է մի փրկիչ, բոլոր քարերը տեղն է դնելու, եւ այդպիսով «կառաջանա» մեր ուզած պետությունը։

Այն էներգիան, որը պատերազմի ժամանակ դարձնում է մեզ ուժեղ, խաղաղ ժամանակ ծախսվում է այդ անիմաստ սպասելիքների եւ նույնքան անիմաստ բողոքների վրա։ Երբ ասում ես՝ զինվորը մենք ենք, բոլորը դրա հետ համաձայն են, բայց եթե ասես՝ պետությունը մենք ենք, շատերը կսկսեն վիճել՝ չէ, մենք չենք, եւ ցուցամատը տնկել դեպի առաստաղ։ Բայց այս խնդիրը, հավանաբար, կլուծվի սերնդափոխությանը զուգահեռ:

Մանրամասը` թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ