20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կամավորական ջոկատները ողջ գիշեր հսկում են. թարմ լուրեր Տավուշից/ֆոտո/

Առավոտը խաղաղ բացվեց Տավուշ աշխարհի վրա: Չինարի և Չորաթան գյուղի կամավորները ողջ գիշեր հսկել են սահմանային յուրաքանչյու թիզ հողը:

«Տալու բան չկա, սովոր ենք կրակոցի, բայց մի օր վերջնական պետք է փշրենք օձի գլուխը: Գյուղերի կամավորական ջոկատները հսկում են գյուղը: Երեք գիշեր չենք քնել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը:

Վաղ առավոտյան զրուցեցինք հերթապահությունից եկող կամավորների հետ:

«Ամբողջ գիշեր հսկում ենք, դէ անակնկալ կրակում են: Անօդաչու թռչող սարքեր են ուղարկում: Առաջվա պատերազմը չի: Մենք էլ առաջվանը չենք: Միայն մեր հավատը ու մեր հողը պահելու ցանկությունն է անփոփոխ: Պատերազմ է, ուրեմն առաջ: Դեռ թուրքի Աղդամը մեզնով կանենք»,-ասաց տարեց կամավորականներից մեկը:

Նշենք, որ սահմանապահ գյուղերում կյանքը ընթանում է սովորական հունով: Աշխատում են գյուղերի ուսումնական հաստատությունները: Հաղթելու կամքը պարտավորեցնում է:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ