28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր կորուստները. վերջին տվյալներն առաջնագծից

f563ca344c5d85_563ca344c616a.thumb

Թեեւ ղարաբաղաադրբեջանական շփման գծում դեռեւս հնչում են հակառակորդի կրակոցները, սակայն այսօր ժամը 12:00-ից հաստատվել է հրադադարի ռեժիմ: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը քիչ առաջ հայտարարել է ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, ով ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, թեեւ հաշվի առնելով Ադրբեջանի անվստահելի հարեւանի կարգավիճակը, այդ առնչությամբ որոշակի վերապահումներ ունի:

Դավիթ Բաբայանը նկատել է, որ այս պահին կարող ենք ասել, թե զինադադար է հաստատված, եթե հաշվի առնենք նախորդ օրերի` ապրիլի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կիրառած մեծաքանակ զինտեխնիկան` 14 Սմերչ հրթիռային համակարգ, միլիոնավոր փամփուշտներ, տասնյակ հազարավոր ականներ, նռնակներ:

Ում է ձեռնտու հրադադարը հարցին` Բաբայանը պատասխանել է, թե զինադադարն առաջին հերթին ձեռնտու է միջազգային հանրությանը եւ քաղաքակիրթ աշխարհին, ով խաղաղություն է ցանկանում:

Այս օրերին Բաբայանի գնահատմամբ` բավական կարեւոր գործընթացներ արձանագրվեցին. նախ, Բաքուն հասկացավ, որ Ստեփանակերտի հետ անհնար է ռազմական ճնշման լեզվով խոսելը` ձախողվեց Ադրբեջանի բլից-կրիգը, նաեւ արտահայտվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնականությունը, որն անխոցելի է:

ԼՂՀ ՊԲ վերջին տվյալով ՊԲ-ն տվել է 29 զոհ, որից 7-ը` սպաներ: Ունենք 101 վիրավոր: Անհետ կորածների թիվը հասել է 28-ի: Մինչ այս օրը հայկական կողմը կորցրել է 14 տանկ, հակառակորդը` 24 տանկ:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ