24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տղերք, բարեւ, ձեր օրերը հաշված են. Րաֆֆին` ”չարաճճի, փոքրիկ” ՀՀԿ-ականներին

Ազատության հրապարակում շարունակվում է  Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Իր ելույթում նա անդրադաձավ Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների հետ ունեցած հանդիպումներին:

Ասաց, որ  հանդիպումներ է ունեցել ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ‘’Սարդարապատի’’ եւ այլ քաղաքացիական նախաձեռնությունների հետ: ‘’Եթե ՀԱԿ-ն իր ղեկավարությամբ պատրաստ լինի, ես կողջունեմ հանդիպումները ՀԱԿ-ի հետ’’,- հարթակից հայտարարեց “Ժառանգության” առաջնորդը:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ինքն իր անձնական օրինակով հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին` ինքնամաքրվել եւ  մասնակցել համազգային խնդիրների լուծմանը, որն անհրաժեշտ է մեր ժողովրդին:

‘’Բոլոր հանդիպումներում օրակարգի տարբերություն չկա, միեւնույն խոսքն է` ժողովուրդը կերտել է սահմանադրական իր իշխանությունը, բայց այս անգամ բոլորը գիտեն, որ այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու:

Ոչ մի նահանջ չի լինելու, ինձ երիտասարդ հանրապետականը ինչ- որ ակնարկ արեց, որ օտար բառեր եմ օգտագործում, դու զադնի չես հասկանում, ուրեմն` ոչ մի նահանջ չի լինելու’’,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհնաննիսյանն ասաց, որ այստեղ` Ազատության հրապարակ է հրավիրել Հայաստանի  ‘’3 գործող եւ շուտով նախկին պաշտոնյաների’’, որոնք չեկան: ‘’Անգամ այս պահքի շրջանում չեկան, ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրել, բայց իրենք գիտեն, ես ոտքով էլ կգնամ եւ ժողովրդի պահանջը կներկայացնեմ’’,-հայտարարեց /նկատի ունի ՀՀ նախագահին, վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին-խմբ.:

Նա ասաց, որ այս պահին ավելացնելու բան չունի.’’Մերը անելիքն է, մեր խոսքով, մեր հետեւողականությամբ մեր գործը պետք է անենք եւ ոչ մի բան, ոչ մի ձյուն մեզ չի շեղելու մեր ճանապարհից: Իրենք թող մտածեն ‘’:

Րաֆֆի Հովհաննիսյանը դիմեց այն ”չարաճճի, փոքրիկ ն հանրապետականներին”, որոնք, իր խոսքով,  փորձում են ”պարոն Սարգսյանի փոխարեն իրեն նեղացնել իրենց բառերով”:

”Տղերք, բարեւ, ձեր օրերը հաշված են, դուք դառնալու եք փորամասնություն եւ կանգնելու եք օրենքի առջեւ”,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ