23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Րաֆֆին կգնա Տարոնի մոտ /վիդեո/

Քիչ առաջ “Եռաբլուրում”` սպարապետ Վազգեն Սարգսյանին հարգանքի տուրք մատուցելուց հետո “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց լրագրողների հարցերին: “Ժառանգության” ղեկավարն ասաց, որ այսօր կայանալիք հանրահավաքում կբացի փակագծերը, թե ինչ են խոսել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:

Պատասխանելով Henaran.am-ի հարցին, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր երեւանցիների հետ հանդիպում ունի եւ չի մասնակցելու հանրահավաքին, Հովհանննիսյանն ասաց.

“Ես ինքս երեւանցի եմ, ու եթե հրավիրի, ես կգնամ իր մոտ: Խնդիր չկա”,-ասաց Հովհաննիսյանը: Իսկ այն ընդդիմախոսների դիտարկմանը, թե Րաֆֆին ասելիք չունի` նա նկատեց, որ ով հեգնանքով է վերաբերում, պատասխանը կստանա: “Մի բան պարզ է, որ ժողովուրդը ժայթքել է, ես իմ բաժինը պատասխան կտամ”,-ասաց նա:

Զրույցի այլ մանրամասները` տեսանյութում

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ