19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական զինված ուժերում վարձկաններ են ներգրավված. Կորյուն Նահապետյան /վիդեո/

ԱԺ պատգամավոր, Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում հորդորեց, որ ողջ հայությունը  սահմանից տեղեկատվություն ստանալու նպատակով հետևի միայն պաշտոնական լրատվությանը:
Անդրադառնալով ‹‹Սմերչ›› տեսակի զենքի կիրառմանը` Կորյուն Նահապետյանը շեշտեց,  որ անկախ Ադրբեջանի կիրառած զինատեսակներից` Հայաստանը զորեղ է ու կարողանում է վերահսկել իրավիճակը:
 
Արդեն տեղեկատվություն է պարածվել այն մասին, որ Ադրբեջանը վարձկաններ ու ահաբեկիչներ է բերել  ու մարտի դաշտ մտցրել: Henaran.am-ն այս մասին հարց ուղղեց պատգամավորին:
‹‹Այո’, արդեն տեղեկատվություն է տարածվել, որ Ադրբեջանական զինված ուժերում վարձկաններ են ներգրավված: Բայց մենք կկանխենք ամեն տեսակի ոտնձգություն: Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքի սահմանները››, – պատասխանեց Կորյուն Նահապետյանը:
Մանրամասները` պեսանյութում:
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ