29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

”Ստատուս-քվոն” այլեւս ընդունելի չէ. Ռիչարդ Կիրակոսյան

image_17569

Հայաստանում ստատուս-քվոն այլեւ պահպանել հնարավոր չէ, երկիրը փոփոխությունների անհրաժեշտության առջեւ է կանգնած: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման համոզմունք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

Թե ինչ հանգուցալուծում կունենան հետընտրական զարգացումները, վերլուծաբանը դժվարացավ նշել: Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, առայժմ վաղ է որեւէ կանխատեսում անելը, բայց եւ հստակ է մի բան.’’Ստատուս-քվոն այլեւս ընդունելի չէ: Դժգոհությունների ծավալը եւ բարեփոխումների պահանջը շատ մեծ է` լինի օլիգարխների դեմ, բնապահպանական, թե արդյունաբերական խնդիրների շուրջ’’:

Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, այս առումով իշխանությունը պետք է իր ‘’դասը սովորի’’ եւ լինի ավելի հաշվետու: Նույնը, ըստ նրա, պետք է անի նաեւ ընդդիմութունը, որն առաջին հերթին պետք է իր հստակ մշակված ռազմավարությամբ հանդես գա, արդյո՞ք դա Երեւանի քաղաքապետի ընտրությունների հետ է կապված: ‘’Ընդդիմությունը պետք է հասկանա, որ այն որոշումները, որ հիմա ընդունվում են, ազդելու են հետագա սերունդների վրա’’,-շեշտեց բանախոսը:

Ռիչարդ Կիրակոսյանը ստեղծված իրավիճակի հանգուցալուծման  երկու  հնարավորս սցենար է տեսնում` շարունակվում է ճնշումը իշխանության վրա կամ Րաֆֆի Հովհաննիսյանը միջնորդ է դառնում եւ բացում քաղաքական դաշտը:

’’Նախաձեռնությունն այսօր  ընդդիմության կողմն է և ճնշումները իշխանության վրա կշարունակվեն: Սա հնարավորություն է նաեւ Սերժ Սարգսյանի համար՝ թողնել ժառանգություն: Իր պաշտոնավարման 2-րդ շրջանում նա դարձել է վերջին մոհիկանը` ղարաբաղյան էլիտայի վերջին ներկայացուցիչը քաղաքականության մեջ: Քաղաքական սերնդափոխությունն արդեն սկսվել է եւ նա չունի հետնորդ: Ով կլինի հաջորդը, ինչ կլինի նրանից հետո, պարտադիր չէ, որ ավելի լավը լինի’’,-նշեց նա:

Քաղաքագետը հավելեց, որ թե իշխանությունը, թե  ընդդիմությունը մեկ մարտահրավեր ունեն` ներկայացնել հստակ ծրագրեր, եւ ունեն մեկ թշնամի` օլիգարխիան, որն այնքան է հզորացել, որ ավելի ուժեղ է, քան պետությունը: Նա նաեւ նշեց, որ այսօր հազարավոր քաղաքացիների Ազատության հրապարակում հավաքելն ինչ-որ առումով հին մարտավարություն է, սակայն, դրա փոխարեն նորամուծություն եղան մարզերը: Ըստ նրա, Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ քաղաքական հոբբիով չի զբաղված եւ, եթե անգամ ընդդիմությունը հրապարակից տուն գնա, միեւնույնն է, պայքարը չի մարի, որովհետեւ կա Թեղուտ, կան ուսանողներ, կան բանակում կատարվող սպանությունների դեմ պայքարող խմբեր, որոնք խնդիրներ են բարձրացնում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ