25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Իսկական ասպետները՛՛ զայրացրին … ո՞ւր են Արմենչիկն ու Թաթան

Այսօր ներքաղաքական թեմայով կազմակերպված քննարկմանը հրավիրված էին մտավորականներ` Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը, գրողներ Վահրամ Մարտիրոսյանն ու Մերուժան Տեր-Գուլանյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Մերուժան Տեր-Գուլանյանը չներկայացավ ՝ պատճառաբանելով, թե կարևոր ժողովի է: ՛՛Մարդիկ, ովքեր պետք է բացատրեին իրենց դիրքն ու ապացուցեին, որ իրենք մտավորական են, չեկան: Փոխարենն ուղարկեցին կնոջը: Իսկապես ասպետներ են, իրենք ժողովի են ինչպես միշտ՛՛,-Խզմալյանի ձեւակերպումը վիրավորեց Աստղիկ Գևորգյանին, ով պահանջեց ապահովել այնպիսի մթնոլորտ, որտեղ քննարկումը հնարավոր կլինի ծավալել, հակառակ դեպքում նա կհեռանա:

Տիկին Գևորգյանը նշեց, որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել, թե ով է մասնակցելու այս քննարկմանը: Խզմալյանը ներողություն խնդրեց ու ասաց, որ ինքը նկատի ուներ ոչ թե այն, որ նրան ուղարկել են, այլ այն, որ մյուս մտավորականները չեն եկել:  

Քննարկմանը ներկա կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն էլ կատակով հետաքրքրվեց, թե ինչու որպես մտավորականներ այստեղ չեն հրավիրվել երգիչներ Արմենչիկն ու Թաթան:

՛՛Ի՞նչի չեն հրավիրվել Արմենչիկն ու Թաթան, իրենք են այդ զանգալուկներով կոչումները ստանում՛՛,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ