29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանական բռնապետը մի օր կկագնի Հաագայի դատարանի առաջ

138750

 

«Ադրբեջանական բռնապետը մի օր կանգնելու է Հաագայի դատարանի առաջ». այս մասին Ֆեսբուկյան իր հարթակում գրառում է կատարել  Իզաբելլա Աբգարյաանը.

«Ադրբեջանը, ինչ զենք էլ ունենա, Արցախյան հարցում չունի ու երբեք չի ունենա ամենահզոր զենքը` Հայրենի հողը, տունը, օջախը պահելու բնազդը: Մարդը գերհզոր է դառնում, երբ իր տան վրա են հարձակվում: Արցախը մերն է եղել, կա ու կլինի մերը:

Բացի այդ, հիմարի ձեռքում զենքը փորձանք է հենց իր համար: Սեփական զինվորներին որպես թնդանոթի միս վերաբերվող ադրբեջանական բռտապետը մի օր կանգնելու է Հաագայի դատարանի առաջ` ռազմական հանցագործի կարգավիճակով:

Ադրբեջանի ժողովրդին հազար տարի պետք չէ Արցախը: Ալիևի այդ կպչուն միտքը ընդամենը սեփական ժողովրդի ուշադրությունը իր լափած միլիարդներից շեղելն է, բռնակալի գահին հավերժ մնալու տենչանքը:

Առանց Ալիևի հրահանգի ոչ մի ադրբեջանցի չի զոհաբերի իր կյանքը Արցախի համար, առանց Սարգսյանի հրահանգի ամբողջ հայ ժողովուրդն է պատրաստ ատամներով պահել Արցախը:
Սա է մեր ուժը, մեր հաղթանակի գրավականը ու ամենամեծ փաստարկը, որ պիտի հասկանան թե Ադրբեջանը, թե նրա հանցանքների վրա աչք փակող միջազգային հանրությունը»:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ