18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻԵԴ-ը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանի գանգատում նշված խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հարցեր է ուղղել ՀՀ կառավարությանը: Այս մասին տեղեկացրեց Դ.Մաթևոսյանի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Գանգատում նշվում է, որ Երևանում 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի ընթացքում ՀՀ-ի կողմից թույլ են տրվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների՝ Արդար դատաքննության իրավունք, Արտահայտվելու և Հավաքների ու միավորման ազատություն, խախտումներ:

ՀԱԿ ներկայացուցիչ, ընդդիմադիր քաղաքական գործիչ Դ.Մաթևոսյանը մարտիմեկյան դեպքերի առնչությամբ հարուցված գործերից մեկով դատապարտվել էր, ապա ազատ արձակվել:

 

Աղբյուրը` “Փաստինֆո”

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ