25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայ բռնցքամարտիկները մեկնում են զորամասեր

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

Հայ բռնցքամարտիկները չեն մասնակցելու Ադրբեջանում ու Թուրքիայում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, ասել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:  «Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ ակնհայտ է դառնում, որ ես՝ որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։ Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։ Համոզված եմ, որ հայ մարզասերը մեզ կհասկանա։ Եվ բոլոր այն մարզիկները, որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով, կվերադառնան իրենց զորամաս եւ կանցնեն կանոնավոր ծառայության, որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը»,- նշված է հայտարարությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սրվել է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Ադրբեջանը մի շարք նախահարձակ գործողություններ է իրականացրել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական զինված ուժերի դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ