25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրակոցներ Տավուշի ուղղությամբ. կիրառվել են տարբեր տրամաչափի զինատեսակներ

«Լարվածությունը Տավուշի հատվածում սպասելի էր: Տավուշում արդեն լսելի են կրակոցի ձայները, սակայն մենք պատրաստ ենք դիմագրավելու և ոչ մի բնակիչ իր տունը թողնելու միտք չունի: Դա արդեն մեկ անգամ ապացուցել ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իջևան քաղաքի մեր թղթակիցը:

Նշենք, որ այս առիթով Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.

«Անցած գիշեր և այսօր առավոտյան զինված դիմակայության լարվածության աճ է արձանագրվել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների և բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82մմ ականանետեր»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ