24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսական ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի եւ չէր լինի Հայաստան։ Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի եւ Ղարաբաղի սահմանամերձ գյուղի բնակիչները իրենց կյանքի գնով ամուր կանգնել էին հրետակոծվող գյուղերում եւ չէին դիմում փախուստի կամ խուճապի։

Այդ մարդկանց մտքով անգամ չի կարող անցնել, որ առանց իրենց կարող է Հայաստան ու Ղարաբաղ լինել, իսկ ահա թիկունքում կան ստրկամիտներ, որոնք ոչ միայն կարող են մտածել, որ Հայաստանն ու Ղարաբաղը միայն Ռուսաստանի շնորհիվ կան, այլ նույնիսկ բարձրաձայն կարտահայտեն իրենց մտածածը։ Եվ այն դեպքում, երբ այսօր Ռուսաստանի «շնորհիվ» է, որ Ղարաբաղում չկան Շահումյանն ու Գետաշենը, որովհետեւ ռուսական 23-րդ դիվիզիան 1991-1992 թվականին ուղղակի հայաթափել է այդ տարածքները եւ նվիրել Ադրբեջանին։

Սակայն Հայաստանն ու Ղարաբաղն ուր, ստրկամիտներն՝ ուր։ Այդ մարդիկ միայն ֆիզիկապես են Հայաստանում, իսկ հոգեբանությամբ, մտածելակերպով, մտահորիզոնով այդ մարդիկ Հայաստանից դուրս են, Ղարաբաղից դուրս են։ Որովհետեւ Եթե նրանք լինեին Հայաստանում ու Ղարաբաղում ավելին, քան ֆիզիկապես, ապա իսկապես անհնար կլիներ հաղթանակը, իսկապես չէր լինի Ղարաբաղ ու Հայաստան, որովհետեւ նրանք, դժբախտաբար, քանակ են կազմում եւ քանակ ձեւավորում։ Եվ վերջապես այդ քանակի ճնշման արդյունքում է, որ այսօր իսկապես Հայաստանի ու Ղարաբաղի լինելիության խնդիր կա։

Քանակը այս սեգմենտի ռազմավարական նպատակն է կամ ավելի ճիշտ կլինի ասել ռազմավարական առաջադրանքը։ Ըստ այդմ` պետք է հնարավորինս լայն հասարակական զանգվածների համոզել կամ ներշնչել, որ առանց Ռուսաստանի Հայաստանն ու Ղարաբաղը գոյություն ունենալ չեն կարող, որ առանց Ռուսաստանի մեզ պարզապես կուտեն, ինչին բերանը բացած սպասում են թուրքերը եւ աշխարհի մի շարք այլ պետություններ։ Այս մտայնությունը Հայաստանի հասարակության մեջ ներշնչվում է պարբերական ցիկլերով։

Մանրամասը` թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ