19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իտալիան մտահոգված է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակով

Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ընթացող մարտերի առնչությամբ: Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում:

Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես պահպանել հրադադարը:

«Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը կոչ է անում կողմերին վերսկսել բանակցային ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի և նրա եռանախագահության հովանու ներքո՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ