20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կանանց կամավորական ջոկատներ կկազմվեն, դիմել են Պ նախարարին. Առավոտ

ԱԺ պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է կին կամավորների հավաքագրել: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է եւ կարող է ապահովել բանակի թիկունքը։ Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ
լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին։ Այստեղ շատ կարեւոր է
հայ կնոջ դերը։

Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաեւ իմ պատասխանատվությանը հայրենիքի հանդեպ։ Ուստի պատրաստ եմ նախաձեռնել կանանց կամավորական ջոկատների կազմակերպումը։ Անդամագրված կանայք նախնական զինվորական պատրաստություն անցնելուց հետո կմեկնեն ոազմի դաշտ եւ կաջակցեն մեր հերոս զինվորներին ՚
զբաղվելով թե բուն ռազմական գործողություններով, թե թիկունքի ապահովմամբ»,- հայտարարեց նա։ Տիկին Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն առաջարկը գրավոր տեսքով ուղարկել է ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի համաձայնությունը ստանալուց հետո կհրապարակի կանանց կամավորական ջոկատների ստեղծման նախաձեռնության կազմակերպչական մանրամասները։ Պատգամավորը համոզված է, որ շատ հայ կանայք կմիանան նախաձեռնությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ