19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը գրում է.

«Մեկ մասնագիտական դիտարկում նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ:

Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում: Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն:

Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հոջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով. 1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին, 2. Ի վերջո , մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ