20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սասունը հայենապաշտ ընտանիքի ժառանգ էր. զոհված զինվորի վերջին հրաժեշտը /ֆոտո/վիդեո/

Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում այս պահին տեղի է ունենում զոհված պայմանագրային  զինծառայող, գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հոգեհանգստյան արարողությունը:

Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ իրավիճակը եկեղեցում բավականին ծանր է, այս ընթացքում Սասուն Մկրտչյանի մայրը մի քանի անգամ կորցրել է գիտակցությունը, իսկ ընտանիքի տղամարդ անդամները եւ հարազտները վրեժխնդրության կոչեր են հնչեցնում:

Հոգեհանգստին ներկա են նաեւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ այլ քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Լրագրողների հետ զրույցում Սասուն Մկրտչյանի ազգականներից մեկը նշեց, որ Սասունի պապերը եկել են Արեւմտյան Հայաստանի Սասուն աշխարհից. “Սասունը սերվում էր ավանդական մի  ընտանիքից, ովքեր իրենց կորցրած  հայրենիքը վերագտնելու երազանքով էին ապրում”,- ընդգծեց ազգականը :

Հերոսի բարեկամը նաև պատմեց, որ Սասունն ամուսնացած չէր, բայց միտք ուներ ամուսնանալու, ընտրյալ ուներ և որոշել էին ապրիլի 7-ին նշան դնեին։

Մանրամասները` տեսանյութում

12439453_926196010834860_1399485928108051214_n

12923257_926195300834931_8048399422582176763_n

42453245

10357169_926196327501495_699946960580726477_n

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ