29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մերձդնեստրի ԱԳ նախարարը զանգահարել է ԼՂՀ իր գործընկերոջը

????????????????????????????????????

Ապրիլի 4-ին մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցելԼեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։

Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերիշփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանցհետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն ևզորակցություն է հայտնել Արցախին և հույս հայտնել, որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը։

Կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ