28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Իմ Աստվածը խաղաղության Աստված է

0b6b622b6c96f2d60c9e95596948b02d_L

«Ես քրիստոնյա եմ: Քրիստոնյա հոգեւորական: Խաղաղությունն է իմ կոչը, ես խաղաղություն եմ քարոզում` «Խաղաղություն ամենեցուն»: Իմ հավատացած Աստվածը խաղաղության Աստված է: Այն Տերը, ում ես երկրպագում եմ` Խաղաղության Իշխան: Ես հավատում եմ, որ իմ Տերն ու Աստվածը խաղաղություն են ուզում, խաղաղությունն է հաճելի Նրանց` «Փառք ի բարձունս Աստուծոյ, եւ յերկիր խաղաղութիւն եւ ի մարդիկ հաճութիւն»:

Հայոց Սրբազան Պատարագի ողջ ընթացքում բազմիցս հնչում է խաղաղության աղերսանքը. «Վասն խաղաղութեան ամենայն աշխարհի, զՏէ՛ր աղաչեսցուք»…», -գրում է Հոլանդիայում Արեւմտյան ԵվրոպայիՀայրապետական պատվիրակի փոխանորդ Հոգեշնորհ Տ.ՍԵՐՈՎԲԵ վարդապետ ԻՍԱԽԱՆՅԱՆԸ եւ շեշտում.

«Բայց եւ այնպես, երբ այլեւս հնար չկա, իմ Տիրոջ եւ իմ քարոզած խաղաղությունը պահպանելու եւ պաշտպանելու, երբ վտանգված է այդ խաղաղությունը, երբ ադրբեջանցի հրոսակը իրեն թույլ է տալիս ներխուժել հայկական գյուղ եւ գնդակահարել 92-ամյա անպաշտպան կնոջ եւ անզեն ու անպաշտպան ծերունիների, կտրել դաժանաբար սպանված մարդկանց ականջները, ապա խաղաղության աղոթքը կրկին ու կրկին շուրթերիս, դիմում եմ քե՛զ, իմ հայ զինվոր, մի՛ երկմտիր եւ արի քաջագործությամբ պաշտպանի՛ր հողդ հայրենի, զի սուրբ է այն ու նվիրական` քո եւ իմ պապերի արյունով ներկված եւ մեր Տեր ու Փրկչի էջքով սրբացած: Հայոց Սրբերը քեզ համար բարեխոս: Մեր հայրերի Աստվածը քեզ պահապան», -եզրափակելով խոսքն` իր աղոթքն է հղել հոգեւորականը:

Իսկ Արցախում մի շարք հոգեւորականներ զինվորի կողքին են առաջնագծում` խաչով ու զենքով:  Երեւույթը որքան աննախադեպ է, նույնքան էլ բնական, քանի որ մեր եկեղեցականները պատմության ընթացքումգլխավորել են ազգային ինքնապաշտպանական մարտերը, մասնակցել են Ավարայրի ճակատամարտին` կազմավորելով աշխարհազորը:

«Իրավունքի» հետ զրույցում դեռեւս մեկ տարի առաջ երեւույթին առավել դիպուկ բացատրություն էր տվել ՀՀ ԶՈՒ հոգեւորփոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. ՄՈՎՍԵՍ աբեղա ՍԱՐԳՍՅԱՆԸ. «Սա ոչ միայն չի հակասում քրիստոնեական հավատքին, մեր Եկեղեցուն, այլ ընդհակառակը, իրենք տվյալ դեպքում կատարում են Աստծո պատվիրանը, այն է`«Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մարդ իր անձը վտանգի է ենթարկում հանուն իր բարեկամների»:

Տվյալ դեպքում հոգեւորականները գտնվելով առաջին գծում` կատարում են Աստծո պատվիրանը, որովհետեւ նրանք իրենց կյանքը վտանգի են ենթարկում հանուն իրենց բարեկամների, հանուն իրենց սրբությունների, իրենց հայրենիքի եւ իրենց հավատքի»:

Որպես հավելում` Հայր Սուրբն ընգծել էր. «Պատերազմի եւ զինվորական ծառայության ժամանակ հակառակորդին սպանելը մեղք չի դիտվում: Քրիստոնեությունը, եկեղեցին դա չի համարում մեղք, որովհետեւ տվյալ դեպքում, տվյալ անձը պաշտպանում է իր հայրենիքը, իր սրբությունները: Եվ զինվորական կանոնադրության մեջ դա չի որակվում որպես սպանություն, այլ որակվում է հետեւյալ կերպ. խոցել կամ ոչնչացնել հակառակորդի կենդանի եւ անկենդան ուժը: Այստեղ մարդ սպանելու մասին խոսք չկա: Բոլոր տեսակի արդար պատերազմները ինքնապաշտպանական պատերազմներ են, քանի որ մարդը, բանակը, զինվորը պաշտպանում է իր հայրենիքը, իր սրբությունները` օտարի ոտնձգություններից: Հետեւաբար,  ինքնապաշտպանության մարտի` հայրենիքը պաշտպանելու սրբազան պատերազմի ժամանակ հակառակորդին խոցելը չի դիտվում իբրեւ մարդասպանություն»:

Ի դեպ, միջազգային փորձը ցույց է տալիս, որբանակային հոգեւոր ծառայության անցած կաթոլիկ, ուղղափառ քահանաները, բողոքականտարբեր ճյուղերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ մուսուլման հոգեւորականները, անկախ իրենց կրոնական ուղղվածությունից` բոլորն էլ զինվորական կոչումներ են ստանում, զինվորական օրենքով եւ կանոնադրությամբ գործում, ինչպես նաեւ զենք կրելու իրավունք ստանում:

Աղբյուրը` armchurch.info 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ