19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ին խանգարում են ԲՀԿ-ն եւ “Ժառանգությունը”. 168 ժամ

Թերթի ՀԱԿ աղբյուրները փոխանցում են, որ ՀԱԿ-ում որոշում է կայացվել չմասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին:

 

ՀԱԿ-ում հաշվել են, որ այս ընտրություններին իրենք ոչ միայն հաջողության հասնելու ոչ մի հնարավորություն չունեն, այլ ընդհակառակը՝ ի ցույց են դնելու իրենց թուլությունը եւ խայտառակվելու են: Ի տարբերություն 2009թ. Երեւանի խորհրդի ընտրությունների, երբ ՀԱԿ-ը հանդես էր գալիս՝ որպես միակ ընդդիմություն եւ տարավ ընդդիմադիր ընտրազանգվածի քվեները՝ գրավելով երրորդ պատվավոր տեղը, այս  ընտրություններում ՀԱԿ-ն ունենալու է առնվազն երկու լուրջ մրցակից, որոնք  տանելու են ընդդիմադիր ընտրազանգվածի  ձայները:

Առաջինը ԲՀԿ-ն է, որն, ի տարբերություն 2009 թվականի, երբ իշխանական կոալիցիայի անդամ էր, այսօր չլինելով կոալիցիայի անդամ, հանդես է գալիս՝ որպես կիսաընդդիմություն եւ ունի ՀԱԿ-ի հետ անհամեմատելի  մարդկային, ֆինանսական եւ քարոզչական հնարավորություններ: Երկրորդը “Ժառանգությունն” է, որը չմասնակցեց 2009թ. ընտրություններին, թերեւս, հաշվելով, որ այդ ընտրություններին մասնակցությունն իրեն ոչինչ չի տա: Այն ժամանակ “Ժառանգությունը” հայտարարեց, որ սատարում է ՀԱԿ-ին: Հիմա “Ժառանգությունն” ամենամեծ ընդդիմադիր ընտրազանգված ունեցող կուսակցությունն է, եւ իշխանությունից դժգոհ ընտրազանգվածի մի զգալի մասը կքվեարկի հենց “Ժառանգության” օգտին:

 ՀԱԿ-ը, լավագույն դեպքում, կարող է պայքարել չորրորդ-հինգերորդ տեղի համար՝ այդ տեղի համար պայքարում մրցակցելով ՀՅԴ-ի հետ: Այդ տեղն ավելի ցածր կլինի, եթե ընտրություններին առանձին ցուցակով մասնակցի ՕԵԿ-ը:

 

Արդյո՞ք ՀԱԿ-ն ի պատասխան “Ժառանգության” 2009թ. դիրքորոշման՝ կհայտարարի՞, որ սատարում է “Ժառանգությանը”, եւ կոչ կանի՞ քվեարկել “Ժառանգության” ցուցակի համար: Նկատի ունենալով ՀԱԿ-ում “Ժառանգության” նկատմամբ ունեցած խանդն ու թշնամությունը՝ նման բան դժվար է ակնկալել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ