25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր ազգը առյուծի հակազդում է դրսևորում. հոգեբան /վիդեո/

«Պատերազմը ունի իր օրենքները,իսկ հիմա դժբախտաբար պատերազմ է: Այդ պատերազմը ըստ էության պարտադրված է մեզ»,- ապրիլի 4-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը, ով անդրադարձավ պատերազմի հոգեաբանական կողմին:

«Հակազդման առաջին դրսևորումը՝ դա տագնապախռովությունն է: Ամեն դեպքում տագնապը դեպքերի զարգացման կետում և Երևանում նույնը չէ: Վարքի տարրերը ավելի շատ բնորոշ են մարդկանց, ովքեր հեռու են: Անորոշությունը ավելի վատ է»,-նկատեց հոգեբանը:

Հոգեբանի  խոսքով՝ մասշտաբային սթրեսի դեպքում տագնապի զգացողությունը նորմալ է և դա կապ չունի վախի հետ:

«Այս պահին սթրեսից հարձակման անցնելու համազգային զգացողությունն է: Հոգեբանության մեջ սթրեսին տրվող պատասխանների մասին այսպիսի նկարագրություն կա՝ առյուծի սթրես և նապաստակի սթրես: Մի դեպքում մարդիկ փախուստի զգացողություն են ունենում, իսկ մյուս դեպքում հարձակման: Մեր ազգը այս պարագայում համախմբված է և ավելի շատ առյուծի հակազդումն է դրսևորում»,-ընդգծեց Կարինե Նալչաջյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ