19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վերացվել է ՀՀ եւ ԼՂՀ-ի միջև գործող ռոումինգ ծառայությունը

«Յուքոմ», «Վիվասել» և «Բիլայն» օպերատորները վերացրել են Հայաստանի ու Արցախի միջև գործող ռոումինգը: Մասնավորապես «Յուքոմ» ընկերությունը տեղեկացրել է, որ ապրիլի 2-ից սկսած «Յուքոմ» ընկերության շարժական հեռախոսակապի (նախկին Օրանժ Արմենիա) բաժանորդների համար ԼՂՀ (374 97 ցանցում) ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի 1 րոպեի և SMS հաղորդագրությունների համար գործում է 5 դրամ րոպե սակագինը:

«Վիվասել» ընկերությունը ևս տեղեկացրել է, որ 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերը նշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ: Հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

«Բիլայն» ընկերությունը տեղեկացնում է, որ 374 97 ցանցում ռոումինգում գտնվող Beeline բաժանորդների համար, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Բոլոր ելքային SMS-հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ