25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ է ակնարկել Օբաման Սերժ Սարգսյանին

՛՛Իշխանությունն այդ ընտրություններում միայն մի բանում ճիշտ դուրս եկավ: Պայքարը երկրորդ տեղի համար էր, բայց հարցն այն էր, թե ով էր զբաղցնելու այդ տեղը:  Իշխանության թեկնածուն է զբաղեցրել երկրորդ տեղը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցից պարզ է դառնում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է հաղթել նախագահական ընտրություններում՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը համաձայնեց, որ որոշ ընտրախախտումներ եղել են, սակայն առանց դրանց հնարավոր չէ ընտրություն անցկացնել: ՛՛Բոլոր միջազգային կազմակերպությունները նշել են մի բան, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, իսկ դա չի նշանակում, որ թերություններ կամ խախտումներ չեն եղել՛՛,-ասաց ՀՀԿ-ականը:

Խոսելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորանքների մասին՝ Սաֆարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում, իսկ Հովհաննիսյանը մարզերում է ընտրվում:

՛՛Օբամայի և մյուսների տեքստերը ցույց են տալիս, որ չեն գրել՝ շնորհավորում ենք պայծառագույն հաղթանակի համար: Օբաման ակնարկել է, որ Սերժ Սարգսյանը պետք է շարունակի ժողովրդավարական գործողությունները՛՛:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ՍԴ դիմելու որոշմանը, ապա Արտակ Դավթյանը  համոզմունք հայտնեց, որ ՍԴ կներկայացվի շտաբի ձեռքի տակ եղած բոլոր փաստերը, իսկ ՍԴ-ն էլ իր հերթին ուշի ուշով քննություն կիրականացնի: Սաֆարյանը, սակայն, նշեց, որ իրենք հույս չունեն, որ ՍԴ-ն արդար որոշում կկայացնի:

Սաֆարյանը նկատեց, որ ունեն շատ փաստարկներ ու հիմքեր, որոնք վկայում են լայնամասշտաբ ընտրախախտումների մասին: Ստեփան Սաֆարյանը հայտարարեց, որ իր բարեկամին, ով հանձնաժողովի անդամ է եղել ընտրատեղամասերից մեկում, առաջարկվել է հինգ հազար դոլար:

Հարցին, թե ինչու այդ մասին տեղյակ չեն պահել իրավապահ մարմիններին, պատասխանեց.

՛՛Այդ տեղամասում մենք խնդիր չունենք: Ես էլ բան ու գործ չունե՞մ: Ես այն տեղամասերի հետևից եմ ընկել, որտեղ հաղթել է Սերժ Սարգսյանը: Աննորմալ կլինի ընկնել այն տեղամասերի հետևից, որտեղ կաշառք է բաժանվել՛՛: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ