17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՐԱՄ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել ԼՂՀ նախագահին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի շփման գծում տեղի ունեցող բախումների մասին տեղեկանալուց հետո` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը անմիջապես կապ է հաստատել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և իր զորակցությունը Ղարաբաղի քաջարի բանակի նկատմամբ։

«Բառի ամբողջական իմաստով մենք զորակից ենք Ղարաբաղին, նրա քաջարի բանակին, ժողովուրդին ու պետության ը։ Ղարաբաղի անկախության պաշտպանությունը և հզորացումը մեզ համար սրբազան պարտավորություն է։ Այս օրերին մանավանդ, երբ Ղարաբաղը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, մեր ժողովուրդի զավակները՝ Հայաստանի և Սփյուռքի տարածքում, պետք է իրենց զորակցությունը գործնապես արտահայտեն Ղարաբաղի պաշտպանության համար, որովհետև Ղարաբաղի պաշտպանությունը Հայաստանի պաշտպանությունն է և հակառակը»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը նաև իր բարձր գնահատանքն է հայտնել Ղարաբաղի նախագահին` նրա ցուցաբերած օրինակելի հայրենասիրության ու քաջության համար։ Նախագահ Սահակյանն էլ Արամ Ա-ին մանրամասնորեն բացատրել է, թե ինչպես են երեկ գիշեր ադրբեջանցիներն անակնկալ հարձակում գործել, սակայն հայկական բանակը զորեղ կերպով հակադարձել և հետ է մղել ադրբեջանցիներին, որոնք կրել են մարդկային և ռազմական ծանր վնասներ։ Նա ասել է, որ բախումները դեռ շարունակվում են:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ