19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչպես վարվել տեղեկատվության հետ ռազմական իրավիճակում։ Մի քանի փոքրիկ խորհուրդ․
ա․ Չօգտվել ՈՉ ՄԻ անծանոթ աղբյուրից։
բ․ Ընդհանրապես չտարածել ադրբեջանական մամուլից տեղեկատվություն։ Քանի որ պատերազմական իրավիճակում հակառակորդի լրատվամիջոցները վերածվում են մաքուր քարոզչական գործիքների։ Ինքներդ, եթե ցանկանում եք, կարդացեք, բայց մի տարածեք։
գ․ Վերապահումով ընթերցել արտասահմանյան մամուլը, քանի որ այնտեղ հաճախ կամ գործից չհասկացող մարդիկ են գրում, կամ, որոշ երկների դեպքում, միակողմանի տրամադրություններ ունեն
դ․ Անհայտ օգտատերերին սոցցանցերում երբեք չի կարելի ընկալել որպես տեղեկատվության աղբյուր
ե․ Չստուգված տեղեկատվությունը, որը ստանում եք ընկերներից կամ ծանոթներից, չարժի միանգամից ինտերնետո տարածել։ Մի քիչ հապաղելը դեռ ոչ մեկին վնաս չի տվել։ Հիշեք, որ դուք պաշտոնապես մամլո խոսնակ չեք եւ օպերատիվություն ձեզանից չի պահանջվում»։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ