19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխոստիկանապետի դստեր քթի անհաջող վիրահատության հետևանքները. «Ժողովուրդ»

«2016 թվականի մարտի 9-ին գրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր՝ Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում: Պարզել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաև բժիշկների հետ: Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան: Եվ այսպես, Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «ԱՐԹՄԵԴ» բժշկական վերականգնողական կենտրոն ՓԲԸ-ից փոխհատուցում պահանջելով: Ոստիկանի դուստրը պահանջում է, որ ՓԲԸ-ի բժիշկ Արայիկ Ղարիբյանը փոխհատուցի իրեն՝ առողջությանը պատճառված վնասը գնահատելով 5 միլիոն 78 հազար 900 դրամ: Իսկ ինչ է տեղի ունեցել: Տեղեկացանք, որ Լիա Հունանյանը 2014 թվականի փետրվարի 7-ին քթի վիրահատություն է իրականացնում վերոնշյալ հիվանդանոցում, սակայն վիրահատական միջամտությունից անմիջապես հետո Լիա Հունանյանի մոտ առաջացել է ձախ աչքի այտուց, արյունազեղում, երկտեսություն, որի կապակցությամբ վերջինս դիմել է ինչպես Մալայանի անվան բժշկական կենտրոն, այնպես էլ մի շարք բժշկական կենտրոններ, որտեղ և ախտորոշվել է ձախ աչքի երկտեսություն, աչքի ուղիղ մկանների անբավարարություն:

Զննությունից հետո որոշ մասնագետներ կարծիք են հայտնել, որ մինչ վիրահատությունը Լիան տեսողության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, և խնդիրը նրա մոտ առաջացել է վիրահատական միջամտության ժամանակ աչքի հիմքի կռճիկային զանգվածը հեռացնելու հետևանքով, ուստի հայցվորի առողջությանը հասցված վնասն առաջացել է պատասխանող Ա. Ղարիբյանի գործողությունների հետևանքով: Եվ, ահա, գործը նախագահող դատավոր Զարուհի Նախշքարյանը որոշել է հայցվորի հետ առաջացած խնդրի հարցով դատաբժշկական փորձաքննություն նշանակել:

Ավելին՝ դատավորը առողջապահության նախարարից խնդրել է սույն քաղաքացիական գործի համար նշանակել փորձաքննության համար թվով հինգ տվյալ ոլորտում մասնագիտացված բժիշկների կատարմանը` նշանակելով նրանց փորձագետներ: Փորձագետներին տրամադրել փորձաքննության համար քաղաքացիական գործում առկա անհրաժեշտ նյութերը: Փորձաքննությանը մասնակից է եղել նաև Լիա Հունանյանը: Ու մինչ ՀՀ առողջապահության նախարարի կողմից նշանակված մասնագետները կգնահատեն կատարվածը, թե ով է ճիշտ, ով՝ սխալ, դատավոր Նախշքարյանը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է մինչև փորձաքննության եզրակացության ստանալը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ