18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարեցնել արդար խորհուրդներից

Որդյակ, եթե իմ պատգամներն ու պատվիրաններն ընդունես եւ պահես դրանք հոգուդ մեջ, իմաստությունը պետք է հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ, եւ դրանք իբրեւ խրատ, պիտի ավանդես որդուդ:

Արդարեւ, եթե իմաստությունը քեզ մոտ կանչես եւ ձայնդ մտքի հանճարին ուղղես, փնտրես այն ընտիր արծաթի նման, եւ դու կգտնես Աստծու գիտությունը: Տերն է տալիս իմաստությունը, եւ նրանից են բխում գիտությունն ու հանճարը. նա է պահպանում արդարների ճանապարհը եւ հաստատ դարձնում իրենից երկյուղ կրողների ուղին: Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, եւ բոլոր շավիղներդ կուղղես դեպի բարին:

Եւ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ, եւ գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ, եւ արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես չար ճանապարհից եւ նենգախոս մարդուց:

Վայ նրանց, ովքեր ուղիղ ճանապարհը թողած կգնան խավարի ճանապարհով, ովքեր կուրախանան չարիքներ գործելով եւ կխնդան դեպի չարը խոտորվելով. ծուռ են լինելու նրանց ճանապարհները, եւ շավիղները` խոտորնակ, նրանք պիտի փորձեն քեզ հեռացնել ուղիղ ճանապարհից եւ օտարեցնել արդար խորհուրդներից:

Որդյակ իմ, թող քեզ չհասնեն չար խորհուրդներն այն մարդու, որ երիտասարդ ժամանակ թողել է ուսումը եւ մոռացել Աստծո ուխտը: Այդպիսին իր տունը դրել է մահվան մոտիկ, իր շավիղներ` դժոխքի մոտ, երկրածինների հետ: Բոլոր նրանք, ովքեր գնում են այդպիսինների հետ, հետ չեն դառնալու եւ եթե մինչեւ իսկ զղջան էլ` չեն հասնելու ուղիղ ճանապարհին եւ չեն ապրելու իրենց կյանքի տարիները:

Եթե նրանք բարի ճանապարհներով գնացած լինեին, դյուրին կգտնեին արդարության շավիղները. քաղցրաբարո մարդիկ պիտի լինեն երկրի բնակիչներ, եւ արդարները պիտի ապրեն այնտեղ: Իսկ ամբարիշտների ճանապարհներ պիտի ջնջվեն երկրից եւ անօրեններ պիտի վտարվեն դրանից:

Առակներ 2

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ