29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանի բուժհիմնարկները երեք ամսում սպասարկել են 451046 քաղաքացու

58e82494-1f85-4be4-89a8-03488b9c3cc9

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունը ներկայացրել է 2016թ. առաջին եռամսյակի արդյունքները:

Ըստ այդմ, նշված ժամանակահատվածում 451046 քաղաքացի այցելել է քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ. նրանցից  6220-ը ուղեգրվել է ստացիոնար բուժման, 267 քաղաքացի էլ ստացիոնար բուժման ուղեգրում է ստացել աշխատակազմի առողջապահության վարչության կողմից: Շտապօգնությունն սպասարկել է 61886 կանչ։

Այս տարվա առաջին եռամսյակում տրամադրվել է նաև առողջարանային վերականգնողական բուժման 145 ուղեգիր, որոնցից 43-ը՝ «Գանձաղբյուր»,  53-ը՝ «Ջերմուկ Աշխարհ», 49-ը՝ Ջերմուկի «Արարատ» առողջարաններ։

Երևանի քաղաքապետարանի կողմից հաջորդող երեք եռամսյակների ընթացքում կշարունակվեն ինչպես անապահով ընտանիքների համար առողջական խնդիրների լուծմանն ուղղված սոցիալական օժանդակության, այնպես էլ կանանց առողջության պահպանմանն ուղղված հատուկ առողջապահական ծրագրերը:

Հարկ է նշել, որ սոցիալական օժանդակության կարիք ունեցող կամ անապահով ընտանիքների աջակցությանը, նրանց առաջնային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը մշտապես գտնվում են Երևանի քաղաքապետարանի հատուկ ուշադրության և հոգածության ներքո։  Փուլային բաշխվածությամբ յուրաքանչյուր տարվա ընթացքում իրականացվում են ոլորտային ծրագրեր, որոնք ուղղված են ընտանիքների թե՛ կենցաղային պայմանների բարելավմանը, թե՛ երեխաների համար անվճար կրթության  հասանելիությանը, թե՛ առողջապահության և սոցիալական նպաստների տրամադրման համակարգում ընդգրկվելու հնարավորության ստեղծմանը։ Նշված աշխատանքներում ներգրավված են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության, հանրակրթության, առողջապահության վարչությունները, ինչպես նաև ընտանիքի, կանանց և երեխաների պաշտպանության բաժինը։

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ