29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Շտապ. երկուամյա Վարդուհու մոտ արյունահոսությունը չի դադարում

скачанные файлы (2)

Սիրելի ընկերներ, շտապ դեպք է, փոքրիկ հրաշքի կյանքին վտանգ է սպառնում, նա մեր օգնության կարիքն ունի: Խնդրում եմ կարդալ, հնարավորության դեպքում օգնել, եթե ոչ, ապա գոնե տարածել, նախապես շնորհակալ ենք…

Երկուամյա Վարդուհին արդեն մի քանի շաբաթ է՝ «Արաբկիր» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, որտեղ էլ նշեց իր ծննդյան օրը: Ծնողներն էլ բաժանմունքի դռների առաջ ամեն վայրկյան երեխայից մի լավ լուրի սպասելու հույսով: Փոքրիկի կերակրափողում արյունահոսությունը չի դադարում, ինչի հետևանքով երեխայի հեմոգլոբինն իջնում է: Երեխան 24 ժամ բժիշկների հսկողության տակ է, նրան ամեն օր արյուն են ներարկում:

Ըստ մասնագետների՝ այս հիվանդության արմատական բուժումը շունտավորումն է, որի փորձը վաղ մանկական հասակի երեխաների մոտ մեր հանրապետությունում չկա: Այդ պատճառով «Արաբկիր» ԲԿ-ի գիտական ղեկավար Ա. Խ. Բաբլոյանի կողմից հեռախոսային քննարկում եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել երեխայի հետագա բուժումը Մոսկվայի Ֆիլատովի անվան մանկական կլինիկայում իրականացնելու համար: Երեխայի հայրը՝ Բենիկ Մանգասարյանը, «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ մոսկովյան վիրահատությունն արժե 20 հազար ԱՄՆ դոլար: Բարեգութ մարդկանց շնորհիվ 10.000 դոլարն արդեն առկա է: Առողջապահության նախարարությունն էլ, որպես օգնություն, ստանձնել է երեխայի տեղափոխման ծախսերը:

Երեխային օգնելու ակնկալիքով Զարգացման հայկական բանկում բացվել են հաշվեհամարներ: Ծնողների խոսքերով՝ ցանկացած չափի օգնությունը կարեւոր է Վարդուհու կյանքի փրկության համար:

Հաշվեհամարները՝
դրամով` 1810007896590100,
ռուբլով՝ 1810007896590158,
դոլարով՝ 1810007896590101,
եվրոյով՝ 1810007896590150:
Հաշվետեր` Բենիկ Մանգասարյան

ArCa` 9051210205179470 Արմեն Մարտիրոսյան

Երեխայի հոր՝ Բենիկ Մանգասարյանի հեռախոսահամարն է 093 50 30 07

Գրում է Էդգար Հարությունյանը ֆեյսբուքյան իր հանրագրում

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ