28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տխրությունը մահացու մեղք է. հոգեբան /վիդեո/

«Տարվա մեջ 365 օր խաբում ենք իրար, եկեք ապրիլի 1-ին գոնե իրար ճիշտն ասենք»,-այսօր՝ ապրիլի 1-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ասաց  ծաղրանկարիչ ԱՐԶՕն: Կարևորելով ծաղրանկարչության դերը մամուլում՝ Արզոն  նկատեց, որ այս պահին այս արվեստը հայտնվել է ծիծաղելի վիճակում:

Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ փաստեց, որ սթրեսի դեմ ամենաուժեղ գործիքը համարվում է ծիծաղը: «Սթրեսի ժամանակ մարդը լարվում է ու ամբողջ օրգանիզմը կծկվում է: Իսկ երբ նա սկսում է ծիծաղել, մկանները  թուլանում են, և օրգանիզմը դուրս է գալիս լարված վիճակից»:

Ծատուրյանը չկարողացավ չհիշատակել հայ հանճարեղ կատակերգու Մհեր Մկրտչյանին. « Մեր արվեստագետներից խոշորագույնը Մհեր Մկրտչյանը ունենալով շատ ծանր վիճակներ իր կյանքում` դարձավ համաշխարհային մեծության կոմիկ: Սա ապացուցեց, որ տխուր վիճակներց դուրս գալով կարողանում ենք մտնել նաև այլ փուլ` չգնալով տխրության անդունդը: Տխրությունը մահացու մեղքերից  մեկն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ