20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախարարը նաիրիտցիներին հորդորել է

«Նաիրիտ գործարանի աշխատակիցներին հորդորել եմ , որպեսզի նրանք ներդրողներ փնտրեն գործարանի համար»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը:

Նշենք, որ նաիրիտցիները հայտարարել էին, որ հույսները կառվարության հետ չեն կապում, քանի որ նորանշանակ նախարարն իրենց է հորդորել ներդրող գտնել:

«Ես հանդիպել եմ Նաիրիտի կոլեկտիվի կողմից լիազորված մարդկանց ու նախկին տնօրենի հետ: Իրենց խնդրել եմ, ասել եմ՝ դուք երկար տարիներ է, զբաղվում եք այս խնդրով, ինքներդ մեզ օգնեք , նշեք այն կազմակերպությունները, որոնց կարող եք դիմել: Իրենց իրավունք եմ տվել անձամբ էլ կապի մեջ մտնել պոտենցիալ ներդրողի հայթհայթման գործում»,- ընդգծեց Յոլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ