29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

ՀԱԿ-ն այլեւս չկա. 168 ժամ

image_17405

Երեկ Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար երկու հանրահավաք. մեկի կազմակերպիչը Րաֆֆի Հովհաննիսյանն էր, մյուսինը՝ ՀԱԿ-ը: Հետո նրանք երթով պետք է գային Մյասնիկյանի հրապարակ, եւ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի՝ ծաղիկներ դնեին Մյասնիկյանի արձանի պատվանդանին:  

Բայց երկու հանրահավաքներն էլ տեղի չունեցան: Րաֆֆի Հովհաննիսյանը կեսօրին Ազատության հրապարակից երթ կազմակերպեց դեպի Մյասնիկյանի հրապարակ, իսկ ՀԱԿ-ի կողմնակիցները Մյասնիկյանի հրապարակ գնացին Սբ. Սարգիս եկեղեցուց:

Ի՞նչն էր հանրահավաքներից խուսափելու պատճառը: Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն ասում են, որ իրենք հրաժարվեցին հանրահավաքից, որպեսզի չխանգարեն ՀԱԿ-ին, քանի որ տարբերությունն ընդամենը 1 ժամվա էր: Ավելի օրիգինալ է ՀԱԿ-ի բացատրությունը: ՀԱԿ-ում ասում են, որ եթե իրենք ժամը 18:00-ին հանրահավաք անեին եւ երթով գնային Մյասնիկյանի հրապարակ, հնարավոր է՝ այնտեղ լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, եւ եթե իրենք այնտեղ տեսնեին Րաֆֆիին, ապա ստիպված էին լինելու շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ: Դա կնշանակեր, որ ՀԱԿ-ը ճանաչում է Րաֆֆիին՝ որպես ընդդիմության նոր առաջնորդ: Բայց իրենք կանխազգալով դեպքերի նման զարգացումը, կարողացան խուսափել այդ “թակարդից”:

Ինչպես տեսնում ենք, ՀԱԿ-ը մնում է իր բարձրության վրա, եւ շնորհիվ այնտեղ հավաքված բարձր ինտելեկտուալների, կարողանում է ժամանակին կանխել իր դեմ նյութվող դավերը: Չնայած կա տեսակետ, որ ՀԱԿ-ը հրաժարվեց հանրահավաքից, քանի որ իրենք տեղեկություն ունեին, որ հանրահավաքը սակավամարդության պատճառով տապալվելու է, եւ դրանով փաստվելու է, որ ՀԱԿ այլեւս չկա:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ