20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նոր Գեղի 1 հնավայրի պեղումները համաշխարհային նոր բացահայտումներ են խոստանում

Հայաստանի տարածքում վերջին տարիներին հնագիտական և դաշտային հետազոտություններն աննախադեպ մեծ ծավալի են հասել` թե քանակական եւ թե որակական առումով:

Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Պավել Ավետիսյանը:

2015 թվականին, օրինակ, իրականացվել է 24  ծրագրեր` պեղումներ, հետազոտման, քարտեզագրման աշխատանքներ:

«Այն նյութերը, որոնք մենք հանում ենք, պեղում ենք, բացառիկ կարևոր նշանակություն ունեն ինչպես Հայկական լեռնաշխարհի հնագույն անցյալի վերարտադրության համար, այնպես էլ ողջ տարածաշրջանի: Ունենք պեղված հուշարձաններ, որոնց տվյալները հնարավորություն են տալիս փոխելու առկա տեսակետները երկիր մոլորակը  բնակեցնելու վաղագույն փուլերի վերաբերյալ»,- ասաց Պ. Ավետիսյանը:

Հրազդանի կիրճում գտնվող Նոր Գեղի 1 քարեդարյան հնավայրերի պեղումները այսօր առանձնանում է իր յուրօրինակությամբ, որը ունի 300-350 հազար տարվա վաղեմություն. «Այն կարևոր տվյալներ է հաղորդում Երկիր մոլորակը նախամարդու կողմից բնակեցնելու սկզբունքների և պատկերացումների մասին: Նախկինում պատկերացում է եղել, որ վաղ հոմոսափիենսը ձևավորվել է Աֆրիկայի տարածքում, այնտեղից տարածվել Երկիր մոլորակի այլ հատվածներ: Նոր Գեղ 1 հնավայրի պեղումները ցույց տվեցին, որ վաղ հոմոսափիենսը ձևավորված լինի ոչ միայն Աֆրիկայում, նաև Երկիր մոլորակի այլ հատվածներում»,- նշեց բանախոսը:

Ի դեպ բանախոսը նաեւ որպես արդյունք առանձնացրել է Արարատյան դաշտում գտնվող վաղ երկրագործական մշակույթը ներկայացնող հուշարձանների պեղումները եւ ըստ վերջինիս պեղումների արդյունքում բացվել են նոր շերտեր, որոնք հնարավոր է վերաբերում են մ.թ.ա. 7-րդ  հազարամյակին. «Սա շատ կարևոր է, քանի որ մ.թ.ա. 7-րդ  հազարամյակով թվագրվող բնակատեղիներ Հայաստանում մեկ-երկու հատ է պեղվել:  Նման հուշարձան է պեղվում նաև Մասիս բլուրում: Այս հուշարձանները դուրս են եկել զուտ հայաստանյան սահմաններից, միջազգային գիտական շրջաններում ակտիվորեն քննարկվում են»:

Խոսելով Դաշտադեմի ամրոցում ընթացող վերականգնման աշխատանքներից Պ. ավետիսյանը հայտնեց, որ իրենք  2015-ին պեղումներ են իրականացրել այնտեղ և բացահայտել են ամրոցի տիրոջ գահանիստ սրահը. «Այդպիսի սրահներ Հայաստանում քիչ են բացվել, միջնադարի մասին պատկերացում կազմելու  բացառիկ օրինակ է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ