25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ներսում խաղեր են խաղում. վիճակը կդառնա անվերահսկելի/վիդեո/

Կոնդեցիները դարձյալ Կառավարության շենքի մոտ էին: Նրանց  խոսքով՝ բարկացած են ու այլևս իրավիճակը անվերահսկելի է:

«Մենք վարչապետի հետ  պետք է խոսենք: Ինքը պետք է  մեր հարցը լուծի, եթե ոչ ինքը՝  ապա էլ ով պետք է լուծի»:

Կոնդեցիները  պահանջում են, որ իրենց բնակարաններ տրամադրեն կամ համապատասխան գումարով փոխհատուցեն:

«Մենք վարչապետին պետք է տեղյակ պահենք, որ նախագահը հանձնարակականներ է տալիս Կառավարության աշխատակազմի ղեկավար` Դավթյան Հայկին, բայց նրա հեչ վեջը չի: Նրանցից յուրաքանչյուրը մեկը մյուսի վրա է գցում, ներսում խաղեր են խաղում: Նույն Նարեկ Սարգսյանը կարողա մի 6 ամիս մեր գործին ծանոթանալուց հետո, չի բացառվում, որ իրեն հանեն: Կգա մի ուրիշ նախարար ու մեզանից ժամանակ կուզի խնդրին ծանոթանալու համար: Այնինչ տարիներն անցնում են, ու մենք դրսում ենք ապրում»,-պարզաբանեց  բնակիչներից Արմեն Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ