24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պարգևներ՝ վաստակաշատ բժշկուհիներին

Երևանում գործունեություն ծավալող վաստակաշատ 7 բժշկուհիներ կանանց մեկամսյակի շրջանակներում այսօր պարգևատրվել են «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։

«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ Արա Բաբլոյանը նշում է, որ կազմակերպությունն ամեն տարի գարնանային տոների առթիվ գնահատում է կին բուժաշխատողներին՝ իրենց նվիրումի և համակարգում ունեցած ներդրումների համար։ Պարոն Բաբլոյանն ընդգծեց, որ բուժաշխատողների մեծ մասը կանայք են, և հիմնականում հենց կանանց վրա է դրված առողջապահությունը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կառույցի համատեղ ծրագրերը սկսվում են գեղեցիկ սեռին նվիրված այս միջոցառմամբ։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ պետք է առանձնացվեն, կարևորվեն ու գնահատվեն այն մարդիկ, ովքեր իրենց ուսերին են պահում առողջապահության համակարգը, գիշեր-ցերեկ գտնվում են հիվանդի կողքին, մեծագույն նվիրումով են կատարում աշխատանքը։

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ առանձնացրեց այն փաստը, որ կանայք հիմնականում աշխատում են վերականգնողական բժշկության այն հատվածում, որտեղ բուժական աշխատանքներ են իրականացվում, և փորձում են վերականգնել մարդկանց առողջությունը։ Նախարարը կոչով դիմեց բոլոր կանանց՝ առողջությունը ճանաչել բացարձակ արժեք, դեմքով շրջվել դեպի առողջությունը, պահպանել այն հանուն ընտանիքների և մեր ժողովրդի։

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը, որ պարգևատրվածների թվում էր, ասում է, որ նման միջոցառումներն ավելի լավ գործելու ուժ են տալիս։ Նա նաև ավելացրեց, որ վստահված աշխատանքը չեն կարող լավագույնս կատարել առանց տղամարդ գործընկերների հետ համագործակցության։

Նշենք, որ ծրագիրը շարունակվելու է նաև մարզերում։ Առանձնացվելու և խրախուսվելու են ՀՀ մարզերում աշխատող բժշկուհիները նույնպես։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ