20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մահացած ցմահ դատապարտյալը «Եհովայի վկա» էր

Այս գիշեր Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է ցմահ դատապարտյալ Հենրիկ Հովնիկյանը:  Այս տեղեկությունը Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

35-ամյա ցմահ դատապարտյալի մոտ ախտորոշվել է անեմիա՝ սակավարյունություն, սակայն վերջինս հրաժարվել է արյան փոխներարկումից: Նա եղել է «Եհովայի վկա» կրոնական կազմակերպության հետևորդ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որ Հովնիկյանը դատապարտվել էր «Ավիասերվիսի» տնօրենի հետ կապված գործով: Նա դեռեւս 2009թ.-ին դիմել էր Հանրապետության նախագահին՝ նշելով, որ մեղադրանքը շինծու է եղել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ