18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջին մեկ շաբաթում ՀՀ տարածքում գրանցել է 3 երկրաշարժ

Ս.թ. մարտի 24-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 երկրաշարժ, որոնք զգացվել են ՀՀ բնակչության կողմից: Մարտի 24-ին 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքից 9 կմ դեպի հարավ, զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Նույն օրը 2-3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.0) երկրաշարժ է գրանցվել Իջևան քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որն զգացվել է Իջևանում և մոտակա բնակավայրերում՝ 2 բալ ուժգնությամբ: Մարտի 26-ին տեղի ունեցած 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) և Աշոցք գյուղից 5 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող  էպիկենտրոնով ստորգետնյա ցնցումը նույն ուժգնությամբ զգացվել է Աշոցք գյուղում:

Տարածաշրջանում. 3 բալ ուժգնությամբ գրանցվել է 6 երկրաշարժ, որից չորսը տեղի են ունեցել մարտի 24-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի Վան քաղաքից 60 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Մարտի 24-ին երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Իգդիր քաղաքից 39 կմ դեպի հարավ-արևելք: Մարտի 27-ին Իրանում տեղի ունեցած ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Ահար քաղաքից 42 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ