20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կան դրամաշնորհներ, որոնք պետք է ազատենք ավելացրած արժեքի հարկից.վարչապետ

Այսօր՝ մարտի 31-ին  Կառավարության նիստին  էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը :

Ըստ նախագծի՝ սուբսիդիաների, սուբվենցիաների և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն ու գործառնություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարևորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:
Վարչապետը նկատեց, որ այս հարցը իրենք քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչների առաջարկությամբ:

«Այո կան դրամաշնորհներ, որոնք պետք է ազատենք ավելացրած արժեքի հարկից, դա ճիշտ որոշում կլինի, այլ պարագայում այդ դրամաշնորհները չեն իրականացվի Հայաստանում»,-ընդգծեց Հովիկ Աբրահամյանը::

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ