25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսօր հայերը պարում են յարխուշտա այն վայրում, որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթին

Ապրիլի 2-ին նշվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի 120-ամյակը: Այդ օրը  «Տիգրան Մեծ» բարեգործական ընկերության նախագահ, ազատամարտիկ  Սրապիոն Գևորգյանը Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում, որտեղ Սողոմոն Թեհլերյանը սպանել է Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային, նախաձեռնել է ֆլեշ-մոբ, որի ընթացքում կծածանվի Եռագույնը: Ակցիային կմասնակցի գերմանահայ համայնքը:

Այսօր այս մասին  ‹‹Հենարան›› ակումբում հայտարարեց Սրապիոն Գևորգյանը:

«Ամեն տարի փորձում եմ անել մի բան, որ համայն հայերին հավաքեմ մի գաղափարի շուրջ: Նպատակն  այն է, որ երբ թշնամին 101 տարի առաջ փորձում էր մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում, մենք ասում ենք, որ 101 տարի է անցել, և մենք կրկին մեկ բռունցք ենք, ցույց ենք տալիս, որ այսօր հայերը պարում են յարխուշտա ու քոչարի հենց այն վայրում,  որտեղ սատկացրել են շանը՝ Թալեաթ փաշային»,-ասաց Սրապիոն Գևորգյանը:

Ըստ Սրապիոն Գևորգյանի՝ նմանատիպ միջոցառումները կարևոր են ու համախմբող:
«Սփյուռքի երիտասարդությանը համախմբելով՝ դարձյալ ճանաչողական երթ եմ անում  հայապահպան գաղափարի շուրջ, որ մեր հերոսը կա։ Նաև այն գաղափարի շուրջ, որ երբ պետք լինի, մեզանից յուրաքանչյուրը Սողոմոն Թեհլերյան կդառնա և հարկ եղած դեպքում դարձյալ կսատկացնի թուրք շանը, ցույց կտա իր ուժը»,-ասաց Սրապիոն Գևորգյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, որ ներկա էր ասուլիսին, ասաց, որ հերոսներին հիշելու համար նման ակցիաները պարտադիր են:

«Մեր արժանապատվության, պատվախնդրության կարևորությունն ընդգծելու, նաև այսօրվա սերնդի մեջ հայրենիքի  նկատմամբ սեր դաստիրակելու,  հանցագործներին իրենց տեղը ցույց  տալու և արդարության հաղթանակն ապահովելու նկատառումով շատ եմ կարևորում այս միջոցառումը, դա ոգեկոչման կարևորություն ունեցող ձեռնարկ է»,-ընդգծեց  Էդիկ Մինասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ