28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախագահը հանդիպել է ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչներին

naxagah 2

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 30-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում այցելել է հայկական Սուրբ Հակոբ եկեղեցի: Հանրապետության Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արք. Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Օշական արք. Չոլոյանի, «Հայաստան ծառ» ծրագրի հիմնադիր Քերոլին Մուգարի ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղկեպսակ է դրել եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

Ավելի ուշ կայացել է ՀՀ Նախագահի հանդիպումը ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանդիպման ավարտին Հանրապետության Նախագահը համայնքային մի շարք գործիչների պարգևատրել է պետական բարձր պարգևով, խրախուսել շնորհակալագրերով:

Մասնավորապես` ՀՀ անկախության տոնի առթիվ, ինչպես նաև հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար բժիշկ, Բոստոնի համալսարանի նախագահ Արամ Չոբանյանը պարգևատրվել է Մխիթար Հերացու մեդալով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար միջոցառումները համակարգող Ամերիկայի Միացյալ Նահանգների Բոստոնի տարածաշրջանային հանձնախմբի անդամներ `Էնթոնի Բարսամյանը, Ջեյմս Գալուստյանը և Արա Նազարյանը պարգևատրվել են ՀՀ Նախագահի շնորհակալագրով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ