20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Թիկնապահները կրկին աչքի են ընկել․ Էրդողանի այցը Վաշինգտոն սկանդալով է սկսվել /վիդեո/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու Միջուկային անվտանգության համաժողովին։ Սակայն նրա այսը սկանդալային միջադեպով է մեկնարկել։

Հյուրանոցի մոտ Էրդողանին մի խումբ մարդիկ են դիմավորել, ովքեր դժգոհ են նրա քաղաքականությունից։ Նրանք գոռացել են, սակայն Էրդողանի թիկնապահները այնպես են հարձակվել նրանց վրա, որ անգամ չի հասկացվել, թե մարդիկ ինչ են ասում։ Թիկնապահներից մեկն էլ սկսել է հայհոյանքների տարափ թափել հավաքվածների գլխին։

Հարկ է նշել, որ Թուրքիայի նախագահի թիկնապահները բազմիցս աչքի են ընկել նման պահվածքով, բոլորովին վերջերս էլ նրանցից մեկն ակցիայի մասնակիցներից մեկին այնպես էր խփել, որ նրա քիթը կոտրվել էր։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ