20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արարատյան դաշտում խորքային ջրերի հորիզոնները բարցրացել են 30-110 սմ-ով

Արարատի մարզի որոշ տարածքներում դիտվել է խորքային ջրերի հորիզոնների 30-110 սմ բարձրացում:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այդ մաիսն Արարատի մարզում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտնել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ ավելացնելով, որ դա նախորդ երկու տարիներին գերատեսչության ձեռնարկած միջոցառումների արդյունքն է:

Ա. Գրիգորյանը նաեւ նշել է, որ առաջիկայում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում շարունակվելու են խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքները և Արարատի մարզպետին առաջարկել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբում ընդգրկել նաև մարզպետարանի մասնագետին, որպեսզի համատեղ որոշումներ կայացվեն ոռոգման կամ խմելու  նպատակով օգտագործվող համայնքային նշանակության խորքային հորերի վերաբերյալ, իսկ այն հորերը, որոնք որևէ նպատակի չեն ծառայում և վնաս են հասցնում շրջակա միջավայրին` լուծարել կամ կոնսերվացնել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ