24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիևի սադրանքը․ Նուվել դ՛Արմենին դիմում է Ֆրանսիայի ԱԳՆ-ին

Իլհամ Ալիևի հայտարարություններին հետո, թե Մինսկի խմբի համանախագահներին  վերաբերում է որպես «սադրիչների», Նուվել դ՛Արմենի լրատվական գործակալությունը  դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ ստանալու այս մեկնաբանության վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը։

ՆԱՄ։ Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի Նախագահը՝ Իլհամ Ալիևը, Մինսկի Խմբի համանախագահներին որակել է որպես «սադրիչներ» այն հիմնավորմամբ, որ նրանք առաջարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել և որ նրանք դեմ են հակամարտության վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխությանը։ Որն է Ֆրանսիայի արձագանքը/վերաբերմունքը «սադրելու» մեջ մեղադրանքի վերաբերյալ։

Ռոման Նադալի՝ Արտաքին գործերի նախարարության խոսնակի պատասխանը։ Ֆրանսիան շարունակում է կայուն աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ աջակցելու  արդար և տևական կերպով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

Մենք իրականացնում ենք միջնորդության առաքելությունը կողմերի միջև անկողմնակալության հանդեպ խիստ հարգանքով։ Մինսկի խումբը բանակցության միակ ձևաչափն է, որն ընդունվել է հակամարտության կողմերի համատեղ համաձայնությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ