24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանական կողմը բանակցություններին չվերադառնալու որոշում ունի

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ադրբեջանա֊արցախյան հակամարտությանը վերաբերող պաշտոնական Բաքվի ցանկացած մեկնաբանություն հստակ ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը բանակցություններին՝ որևէ պայմաններում չվերադառնալու որոշում ունի արդեն։

Այդ որոշումն վերջնական է ու անբեկանելի, եթե իհարկե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն։ Ավելին՝ Ալիևի վարչակազմը վստահ է, որ այդ մարտավարությունն արդյունավետ է և բխում է Ադրբեջանի շահերից։

Ադրբեջանի իշխանություններն իրենց համար որոշել են, որ կարևոր չէ, թե որքան կտևի հակամարտությունը և ինչ ճանապարհներով նրանք կհասնեն իրենց առջև դրված նպատակներին։ Ըստ ամենայնի, Բաքվում հստակ գնահատական է տրվել հայ֊ադրբեջանական հարաբերությունների ներկայիս փուլին, ուժերի ընդհանուր հարաբերակցությանը, դրանց տենդենցներին, արտաքին գործոնների ազդեցությանը և ընդհանրապես՝ հակամարտության բուն թեմային, որից հետո ադրբեջանցիները որոշել են, որ կարող են շատ ավելի մեծ հավակնություններ ունենալ, քան միայն Արցախին տիրանալը։ Խելքի քցողն էլ, անկասկած, Թուրքիան է եղել, որը հասկացրել է Ալիևին, որ անվտանգության հետ կապված խնդիրներ Ադրբեջանը մեծ հաշվով չունի։

Արդյունքում՝ հակամարտության թեման ավելի ընդգրկուն է դարձել և հիմա վերաբերվում է հայկական պետությունների գոյություն ունենալ/չունենալուն։ Իհարկե, ադրբեջանական կողմի ընկալումների տեսանկյունից։ Բայց այդ դեպքում հայկական կողմն էլ պիտի համապատասխան մոտեցում մշակի Ադրբեջանի հանդեպ։ Մշակի և կյանքի կոչի։ ՈՒրիշ տարբերակ չկա»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ