18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թիրախում բարձրաստիճան պաշտոնյաներն են եղել. բացահայտում

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչության ղեկավարի առաջին տեղակալ, քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է որոշ տվյալներ Երեւանում վնասազերծված զինված խմբի աղմկահարույց գործով քննության ընթացքի մասին:

ԱԱԾ ներկայացուցիչը նշել է, որ խմբի հիմնական նպատակն է եղել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելը: Խմբի նշանակետում են եղել պետական իշխանության մարմինները, ադ թվում նախագահի նստավայրը, խորհրդարանը, ՍԴ-ն, նաեւ Հանրային հեռուստատեսությունը, որը նշված էր որպես «Էյֆել»: Հեղաշրջումը ծրագրում էին իրականացնել նոյեմբերի կեսերին: Իրավապահների տեսադաշտում խումբը հայտնվել էր սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին:

Մամուլին ներկայացվեցին խմբից առգրավված զինամթերքի, հագուստի՝ այդ թվում ոստիկանական համազգեստի լուսանկարները: ԱԱԾ ներկայացուցչի խոսքով, պարզվել են նաեւ ֆինանսավորման ու սպառազինման աղբյուրները: Խմբի անդամները օգտագործել են հատուկ հեռախոսահամարներ, որոնցով կապվում էին իրար հետ: Հեռախոսահամարները պարզվել էին ու նրանց հեռախոսները սկսել էին գաղտնալսել:

Խմբի անդամների մոտ հայտնաբերվել է Երեւանի քարտեզը, որտեղ նշված էին  ծրագրվող գործողությունների վայրերը, նաեւ այն կամուրջները ու խաչմերուկները, որտեղ պետք է խցանումներ առաջացնեին, որպեսզի թույլ չտային ժամանակին օգնության հասնել: Հայտնաբերվել է մի էջ, որտեղ նշված են խմբի անդամների անունները, նրանց տրամադրված զենքը ու մականունները: Խմբի անդամները նաեւ ուսումնասիրել են պետական մարմիններում նաեւ գործող նախագահի նստավայրում տեսախցիկների տեղակայման դիրքերը ու անվտանգության աշխատակիցները աշխատանքը: Հայտնաբերվել են նաեւ ՀՀ առաջին ու երկրորդ նախագահների տների լուսանկարները: Պարզելու համար, թե ինչպես է աշխատում նախագահի անվտանգության ծառայությունը, խմբի ղեկավարն անձամբ է նկարահանել Սերժ Սարգսյանի այցելությունը Գյումրիում եկեղեցու բացմանը:

Համբարձումյանը նշեց, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը դիմելու է Իսպանիայի, Լիբանանի, Սիրիայի գործընկերներին հանցախմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գործողությունների մասին տեղեկություններ ստանալու ակնկալիքով:

Անդրադառնալով Արթուր Վարդանյանի` Քեսաբի ազատագրմանը մասնակցելու հետ կապված տեղեկություններին` նա փաստել է, որ Վարդանյանն իսկապես եղել է Սիրիայում և մասնակցել է ինչ-ինչ գործողությունների:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ խմբի անդամները 147 անձանց, այդ թվում՝ պատգամավորների, գործարարների եւ «Հիմնադիր խորհրդարան» կազմակերպության անդամների մասին տվյալներ են հավաքել, որոնք վերաբերել են նրանց կենսագրությանը, ընտանիքներին, բնակության վայրերին։

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ